‘Կուսակիցները՝ Թրամփին. «Ձեր թվիթները պլինդուսից (շրիշակից) էլ ցածր մակարդակի են»’

2739

Նախօրեն հրապարակած մի ամբողջ շարք թվիթներում Դոնալդ Թրամփը որոշել է զբաղվել առավոտյան հեռուստաշոուի երկու լրագրողների «թրոլինգով», որովհետև նրանք, նախագահի կարծիքով՝ իր հասցեին կոշտ արտահայտություններ են արել:

Գործի է դրվել ամեն ինչ՝ հաղորդավարուհու սեռը, արտաքին տեսքը, ինտելեկտը: Նախագահը չի խնայել նաև երկրորդ լրագրողին՝ Ջո Սկարբորոյին, որը նաև լրագրողուհու ամուսինն է, նախկինում՝ հանրապետական-կոնգրեսական: Նրան Թրամփն անվանել է «հոգեկան հիվանդ»:

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Լոիս Ֆրենկելը հայտարարել է. «Ես նրան անվանում եմ կիբեռթրոլ գերագույն հրամանատար, որի համար բոլորս ամաչում ենք: Այդ անիծյալ թվիթները կրկին ցույց են տալիս, որ այդ նախագահը մինչև ուղնուծուծը սեքսիստ է, և նա չի հարգում ո՛չ կանանց, ո՛չ էլ մամուլը»:

Վրդովվել են անգամ Թրամփի կուսակիցները: ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Փոլ Ռայանի խոսքով՝ «Ասվածն անընդունելի է: Մենք հարգալիր վերաբերմունքի շրջանակում ենք մնում նույնիսկ բուռն բանավեճեր վարելիս, և նման մեկնաբանությունները չեն նպաստում կառուցողական երկխոսությանը»: Իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն ավելի պարզ է արտահայտվել. «Պարոն նախագահ, ձեր թվիթը պլինդուզից ցածր է, այն ստորացնում է Ամերիկան, այլ ոչ թե դարձնում հզոր երկիր»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մենի Պակյաոն անհետաքրքիր մենամարտ է սպասում Մաքգրեգորի եւ Մեյվեզերի մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հաստատում է ծեծը՝ կոչելով այն «համաչափ ֆիզիկական ուժի» կիրառում’