‘Կուտակայինը ընդունվեց կեղծիքներով’

995

Այսօր շարունակվեց ԱԺ արտահերթ նիստը, որտեղ ՀՀԿ-ականները շարունակեցին իրար փոխարեն քվեարկելով ապահովել քվորում և անհրաժեշտ օրինագծերի կողմ քվեարկություն:

Կոնգրեսի 20 րոպե խնդրած ընդմիջումից հետո քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ընդունվեց 67 կողմ ձայներով: Քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ դահլիճում միայն ՀՀԿ և անկախ պատգամավորների թիվը 64 էր: Վարման կարգով հանդես գալով՝ Աղվան Վարդանյանն էլ նշեց. «Երբ քվեարկությունից հետո խնդրում ենք ցույց տալ պատկերը, տեսնում ենք, որ իրար փոխարեն են քվեարկել և մատնացույց ենք անում: Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտեք, տղամարդկությունն էնա, որ ամեն մեկն իր գործն անի և պատասխան տա դրա համար: Խնդրում եմ, պարոն Սահակյան, Ազգային ժողովի փոխնախագահներ, եղեք օրենքի սահմաններում», – նշեց նա: 
Այսինքն, օրենքի նախագիծը իրականում չէր ընդունվել, քանի որ ՀՀԿ-ին անհրաժեշտ էր 66 կողմ ձայն:

Նախորդ հոդվածը‘Էկվադորը հաղթեց Հոնդուրասի հավաքականին 2:1 հաշվով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մշնախի ուշացած արձագանքը. «դադարեցվել են» պատմամշակութային արգելոցների և թանգարանների վարձակալությունները ‘