‘Կուրտուայի հիանալի սեյվերը «Հալ Սիթիի» դեմ խաղում (շարժանկար)’

1117

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Չելսին» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Հալ Սիթիին»:

Հյուրերն արդեն 9-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ունեին, նախ 2-րդ րոպեին Էդեն Ազարը բացեց հաշիվը, իսկ 7 րոպե անց Դիեգո Կոստան խփեց երկրորդ գոլը: Սակայն դաշտի տերերը կարողացան արագորեն հավասարեցնել հաշիվը. 26-րդ րոպեին Ահմեդ Էլմոհամադին խփեց առաջին պատասխան գոլը, իսկ ընդամենը երկու րոպե անց դարպասապահ Տիբո Կուրտուայի կոպիտ սխալից օգտվեց Աբել Էրնանդեսը:

Այնուամենայնիվ, Ժոզե Մոուրինյոյի սաները կարողացան խաղավերջում հաղթանակ կորզել: 77-րդ րոպեին ընդամենը 2 րոպե առաջ փոխարինման մտած Լոիկ Ռեմին դիպուկ հարվածով խփեց հաղթական գոլը: Թեև Տիբո Կուրտուան սխալվեց, այնուհանդերձ դա չխանգարեց,որ դառնա հիանալի սեյվերի հեղինակ:

«Չելսին» հաղթեց 3-2 հաշվով ու վաստակեց 67 միավոր: Այժմ լոնդոնցիները 6 միավորով են գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին», ընդ որում մեկ խաղ էլ պակաս են անցկացրել:

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկին իր ապագայի մասին’
Հաջորդ հոդվածը‘Յոահիմ Լյով. «Իսպանական ֆուտբոլը համապատասխանում է իմ խաղաոճին»’