‘
Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի «Կռիլյա Սովետով» — «Կրասնոդար» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Սա Յուրայի 9-րդ գոլն էր առաջնությունում եւ նա ավելի ամրապնդեց իր դիրքերը առաջնության լավագույն ռմբարկուի համար մրցավազքում:
Այնուհետեւ «Կրիլյա սովետովը» երկու գոլ խփեց եւ հաշվի մեջ առաջ անցավ: Սակայն երկրորդ խաղակեսում կրասնոդարցիները հավասարեցրին հաշիվը եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:2:
10-րդ տուրից հետո «Կրասնոդարն» ու «Կրիլյա Սովետովը» վաստակել են 12-ական միավոր եւ զբաղեցնում են 9-10-րդ տեղերը:
‘