‘Կստեղծվի հայագիտական ուսումնասիրություններ ֆինանսավորող համահայկական հիմնադրամ’

683

Հայաստանի կառավարությունն այսօր 5 մլն դրամ հատկացրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ ստեղծելու համար: Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ավիկ Իսահակյանը:

Ճեպազրույցի ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, թե հիմնադրամի ստեղծումը հայագիտական ուսումնասիրությունները զարգացնելու, ուսումնասիրությունները համակարգելու նպատակ ունի:

«Այդ կապակցությամբ կառավարության կողմից հաստատված է եղել հայեցակարգ, ըստ որի՝ երկար տարիների մեր ուսումնասիրութունները ցույց են տվել, որ այսօր շատ կարևորվում է տարբեր հայկական համայնքներում, գիտական կենտրոններում հայագիտական ուսումնասիրությունների կանոնակարգումը և համադրումը, որ կրկնություններ չլինեն, մյուս կողմից էլ՝ մեր ազգային խնդիրների կապակցությամբ տարվեն խորը ուսումնասիրություններ»,- ասաց Մարտիրսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման, Մերկելը եւ Պուտինը՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ. Forbes ‘
Հաջորդ հոդվածը‘Արտեմ Ասատրյան. Նախարարությունը կոռուպցիոն դեպքեր չի կարող բացահայտել’