‘Կվերսկսվի արգելված չեխական խմիչքների ներմուծումը’

741

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա.Բախչագուլյանի` 2013թ. մարտի 6-ի թիվ 82 հրամանով՝ ուժը կորցրած է ճանաչվել Չեխիայի Հանրապետությունում արտադրված թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծումն արգելելու մասին հրամանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից ՍԱՊԾ-ն արգելել էր Չեխիայի Հանրապետությունում արտադրված թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:
Արգելքը պայմանավորված էր Չեխիայում մեթանոլ պարունակող տեղական (չեխական) արտադրության թունդ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով արձանագրված մահացու ելքով թունավորման դեպքերով:

Նկատենք, որ ավելի վաղ Չեխիայի մի քանի քաղաքներում և մի շարք եվրոպական երկրներում չեխական արտադրության թունդ ալկոհոլային խմիչքի վաճառքն ու ներմուծումն արգելված են:

Նախորդ հոդվածը‘Բարոյախոսի խշխշան թիկնոցը դեն նետեք ձեր վտիտ ուսերից’
Հաջորդ հոդվածը‘Հյուծված համակարգը’