‘Կրակել են ֆուտբոլիստների ավտոբուսի վրա. հինգ հոգի վիրավորվել են’

1021

Նիգերիայի չեմպիոն «Կանո Պիլլարսի» հանդիպումը հետաձգվել է ֆուտբոլիստների վրա զինված հարձակման պատճառով: 

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, երբ թիմը մեկնում էր Նիգերիայի արևելքում գտնվող Օվերրի քաղաք, որտեղ նախատեսված էր «Հարթլենդի» դեմ առաջին տուրի հանդիպումը: Արդյունքում «Կանո Պիլլարսի» հինգ ֆուտբոլիստ վիրավորվել է: Մասնավորապես տուժել են հարձակվող Մոհամեդ Գամբոն, կիսպաշտպան Էնեջի Օտեպկան և պաշտպան Այզեկ Լոուտեն: 

«Մենք բոլորս շոկի մեջ ենք կողոպտուից հետո: Նրանք պարզապես սկսեցին կրակել ավտոբուսին, և այն կանգ առավ: Դրանից հետո նրանք պահանջեցին իրենց տալ մեր գումարները: Նրանք վերցրին դա, ինչպես նաև մեր բջջային հեռախոսները: Հետո կրակեցին որոշ ֆուտբոլիստների վրա: Փառք Աստծո, ոչ ոք չմահացավ»,- ասել է Լուոտեն: 

Նախորդ հոդվածը‘Սիմեոնեն կերկարաձգի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ.նա կստանա տարեկան 6 մլն. եվրո’
Հաջորդ հոդվածը‘Մարդկային ամենավեհ արժեքները՝ ֆուտբոլային խաղադաշտում(տեսանյութ)’