‘Կրակոցներ Արտաշատում. 51-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց’

875

Օգոստոսի 26-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի և աջ ազդրի վերին 1/3-ի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Աբրահամ Պողոսյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքում, տան դիմաց, անհայտ անձը անհայտ տիպի 9 մմ տրամաչափի հրազենից մի քանի անգամ կրակել է Աբրահամ Պողոսյանի ուղղությամբ` պատճառելով վնասվածքները և դիմել փախուստի: 

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանը, մի խումբ անձանց հետ, բռնության զուգորդմամբ խուլիգանություն է կատարել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում ևս մի «Մակդոնալդս» է փակվել’