‘
Այսօր՝ հունիսի 23-ին, կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը Գյուլբենկյան փողոցում կրակոցներ է արձակել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով 30-35 տարեկան մի տղա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կրակոցի վայրում հայտնաբերվել է հրազենից արձակված 1 հատ պարկուճ:
‘