‘Կրակոցներ Էջմիածնում. Վիրավորվել է գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին’

1508

Էջմիածնում երեկ՝ հունիսի 18-ի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին:

News.am-ի տեղեկություններով՝ երեկ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել մեքենաների վազանցի պատճառով: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, մեքենայով վազանց է կատարել, որի պատճառով մյուս մեքենայի վարորդն ու ուղեւորը իջել եւ վիճաբանել են գեներալի եղբորորդու հետ: Վեճին միջամտել է նաեւ գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին: Հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է Սեյրան Սարոյանի ազգականը: Վերջինս ոտքի հրազենային վնասվածք է ստացել:

Shamshyan.com-ի տեղեկություններով ԱԺ պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի եղբոր որդին, ով Մ. Գրիգորյանի զարմիկի ընկերն է, նրա հետ եղել է ավտոմեքենայում:

Հավելենք սակայն, որ նշված երկու ՀՀԿ–ական գեներալ–պատգամավորների ազգականները բազմիցս հայտնվել են նմանատիպ պատմություններում և համաձայն մամուլում տեղ գտած տեղեկությունների` ոչ տուժողի կարգավիճակում։ Եվ այս դեպքում փոքր ինչ կասկածելի է, որ երկու գեներալների ազգականները տուժող են  դարձել։

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան նախագահի խաղաղության պլանը կներկայացնի ԵՄ խորհրդի նիստում’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ուկրաինայում ցեղասպանության նշաններ է տեսնում’