‘
Առնվազն 26 մարդ սպանվել է ամերիկյան Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքից ոչ հեռու՝ բապտիստական եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Նախնական տվյալներով՝ հարձակվողը սպիտակամորթ երիտասարդ է եղել, սև հագուստով, զրահաբաճկոնով, նա զինված է եղել գրոհային հրացանով, որով առավոտյան ժամերգության պահին մտել է եկեղեցի ու կրակ բացել:
Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թվում 5-ից մինչև 72 տարեկան մարդիկ են:
Թեպետ պաշտոնապես հարձակում գործողի անունը չի հաղորդվում, սակայն ամերիկյան շատ լրատվամիջոցներ նշել են, որ դա ոմն Դևին Պատրիկ Քելլին է, որին որոշ ժամանակ առաջ խայտառակ ձևով հեռացրել են ԱՄՆ ՌՕՈՒ-ից:
Ոստիկանության կոմիսարի խոսքով՝ հարձակվողը մեքենայով հեռացել է հանցանքի վայրից, իսկ ավելի ուշ նրան մեռած են գտել:
Փոխանցում է BBC-ն:
‘