‘Կրակոցներ Թեքսասում.ըստ ոստիկանության՝ շարժառիթները քաղաքական են’

955

Զինված տղամարդը, որը կրակ է բացել ամերիկյան Օսթին քաղաքում կառավարական շենքերի՝ Մեքսիկայի հյուպատոսության, ոստիկանական բաժանմունքի և դատարանի շենքի ուղղությամբ, հնարավոր է՝ քաղաքական շարժառիթներ է ունեցել: Ոստիկանության կարծիքով՝ դա «հակակառավարական ակցիա» է հիշեցրել՝ կապված ներգաղթի թեմայի սրացման հետ:

Ըստ ոստիկանների՝ կրակողը 49 տարեկան սպիտակամորթ տղամարդ է, դատվածություններ ուներ: Հետաքննությունը փորձում է պարզել՝ արդյո՞ք նա ինքնասպան է եղել, թե՞ սպանվել է ոստիկանության սերժանտի փոխհրաձգության հետևանքով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հակամարտությունների գոտիներում պետք է ուժեղացնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների պաշտպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Տիտղոսակիր ծանրամարտիկ Միլիտոսյանը Հայաստանը չլքելու համար տաքսի է վարում’