‘Կրակոցներ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկում. Բերման են ենթարկվել 4 երիտասարդներ’

2301

Հունիսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցում նկատել են, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենայի ուղևորներից մեկը մեքենայի առջևի պատուհանից և տանիքի արևահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Թումանյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացվել 1993 թ. ծնված Ալբերտ Խ.-ն` նշված ավտոմեքենայով, և ուղևորներ՝ 1992 թ. ծնված Էրիկ Գ.-ն, 1993 թ. ծնված Էդգար Ս.-ն և 1996 թ. ծնված Մերի Ղ.-ն:
Դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ, իսկ ավտոմեքենայի տանիքից, շարժիչի կափարիչի արանքից ու առջևի աջ մասի ոտնատակից՝ 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ:
Վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է անհայտ տիպի ատրճանակ` P38 9364 գրառմամբ: Ատրճանակի մեջ առկա էր դատարկ պահունակ, իսկ վարորդի դռան գրպանիկից հայտնաբերվել է 26 սմ ընդհանուր երկարության գաղտնի փականով ծալովի դանակ:
Նշանակվել են դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Նույն դեպքը shamshyan.com կայքը ներկայացնում է հետևյալ կերպ.

Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժնի և ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները Թումանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության կենտրոնականի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 20-ամյա Ալբերտ Խադոյանին, 21-ամյա Էրիկ Գասպարյանին, 20-ամյա Էդգար Ստեփանյանին, և 17-ամյա Մերի Ղևոնդյանին: Ըստ տեղեկությունների՝ վերջիննես իրենց մոտ եղած հրազենից կրակոցներ են արձակել օդ և Թումանյան-Մոսկովյան խաչմերուկում ոստիկանները հայտնաբերել են նաև 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ, ինչպես նաև՝ Nissan Pathfinder մակնիի 170 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենա: Հայտնաբերված հրազենը և փամփուշտները ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչութուն և դեպքի մանրամասները բացահայտելու համար քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: 

Նախորդ հոդվածը‘Ողբերգություն՝ լեգենդար Cirque du Soleil-ի ներկայացման ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Արտաքին պարտքն աճում է’