‘Կրակոցներ Կոտայքի մարզում. Կալանավորվածների մեջ է Ներքին Պտղնիի գյուղապետի որդին’

1838

Նոյեմբերի 4-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 41-ամյա Հակոբ Առաքելի Վիրաբյանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ այդ օրը Ներքին Պտղնի առաջին փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ: Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ներքին Պտղնի առաջին փողոցի բնակիչներ Հ. Վիրաբյանի և 39-ամյա Մհեր Բարիսի Բաղդասարյանի միջև, և այդ ժամանակ նրանք գործի են դրել իրենց մոտ եղած հրազենները՝ կրակելով միմյանց ուղղությամբ: Բարեբախտաբար հրազենային վնասվածքներ չեն ստացել:

Խուզարկությամբ Մ. Բաղդասարյանի տանից հայտնաբերվում է ՄՌ-233ԵԱ- տեսակի հրազեն, իսկ Հ. Վիրաբյանի տանից հայտնաբերում են 2 հատ պլեվմատիկ հրացաններ, 1 Սայգա-12 տեսակի, 1 Սայգա տեսակի, 7. 62 տրամաչափի ինքնաձիգ դատարկ փամփուշտակաալներով, 1 հատ ԻԺ76-8 տեսակի գազային ատրճանակ, որի փամփշտակալի մեջ եղել է 7 փափմուշտ: Հայտնաբերվել է նաև 9 գազային ատրճանակի փամփուշտներ, 1 հատ գաղտնի փականով ծալովի դանակ, 2 հատ մահակներ: Հայտնաբերվել են նաև 44 հատ չկրակված, 3 հատ կրակված 12 տրամաչափի փամփուշտներ:

Նոյեմբերի 3-ին քննիչը միջնորդում է դատարան, Մ. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի միջնորդությամբ, իսկ հաջորդ օրը քննիչը միջնորդություն է ներկայացնում Հ. Վիրաբյանի նկատմամբ: Դատարանը երկու միջնորդություններն էլ բավարարում է: Վիրաբյանի հայրը Ներքին Պտղնի գյուղի գյուղապետն է: 

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Սոսիեդադ» – «Ատլետիկո Մադրիդ» 2-1․ «Ատլետիկոյի» անակնկալ պարտությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանը կփոխարինի Աղվան Հովսեփյանին «Նիգ Ապարանում»’