‘Կրակոցներ հայ-վրացական սահմանի մոտ. 2 մարդ զոհվել է’

1172

Վրաստանի տարածքում, հայ վրացական սահմանի մոտ, նոյեմբերի 25-ի գիշերը կրակոցներ են հնչել: News.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հրաձգությունը եղել է Վրաստանի քաղաքացի քրեական հեղինակությունների միջեւ: Միջադեպի հետեւանքով կա երկու զոհ: Զոհերի, նաեւ իրար վրա կրակած անձանց ինքնությունն ու էթնիկ պատկանելությունն առայժմ չի հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից տարածքում: Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ կան զոհեր եւ վիրավորներ:

Բագրատաշենի սահմանին կրակոցներից մահացած քաղաքացիները երկուսն են, երկուսն էլ հայ չեն, նրանք Վրաստանի քաղաքացիներ են: ԳԱԼԱ-ին փոխանցել է Բագրատաշենի ոստիկանապետ Կարեն Անտոնյանը: Անտոնյանը նաեւ մանրամասներ է հաղորդել միջադեպի մասին. Վիճաբանությունը, ապա կրակոցները հնչել են սահմանին մոտ, բայց ոչ սահմանի վրա:Դեպքը եղել է Վրաստանի տարածքում: «Դա եղել է Վրաստանի տարածքում՝ մաքսատան եւ Սադախլոյի արանքում, հանցավոր ինչ-որ խմբավորումների մասին են խոսում: Երկու մեքենայով են եղել, հետո վիճել են, կրակոցներ են արձակել: Երկու զոհ կա, մեկին մեքենայով խփել գցել են, մեկին կրակոցով են սպանել: Երկու զոհերն էլ ազգությամբ վրացի են, մեր՝ Հայաստանի հետ կապ չունեն: Նրանցից մեկը, իմ իմանալով, ինչ-որ հանցավոր հեղինակություն է»:

Նախորդ հոդվածը‘Գագաթնաժողովը մեկնարկում է, «պատշաճ ժամկետները» սպառվում են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստան արտահանվող կարտոֆիլի հարցը լուծվել է. Մամուլ’