‘Կրակոցներ ոստիկանների ուղղությամբ. Չորս զոհ, յոթ վիրավոր’

1702

Ամերիկյան Դալլասում դիպուկահարի հրաձգության թիրախ են դարձել տասնյակ ոստիկաններ, որոնք ապահովում էին քաղաքում ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը: Չորս ոստիկան սպանվել է, յոթը վիրավորվել են: Նախնական տվյալների համաձայն՝ կրակել են դիպուկահար հրացաններից:

Ոստիկանների սպանության կասկածանքով ձերբակալվել է երեք հոգի:

Ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ համացանցում երկու օրվա տարբերությամբ հայտնվել է տարբեր նահանգներում նկարահանված երկու տեսագրություն, որոնցում ոստիկանները սպանում են աֆրոամերիկացիների:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ոստիկանության կողմից աֆրոամերիկացիների սպանությունների խնդիրը վերաբերում է բոլոր ամերիկացիներին: «Դա միայն սևամորթների խնդիրը չէ: Դա միայն լատինաամերիկացիների խնդիրը չէ: Դա ամերիկյան խնդիր է, և այն պետք է լուծենք մենք բոլորս»,- ասել է Օբաման:

Ոստիկանության կրակոցներից ԱՄՆ-ում ամեն տարի սպանվում է մի քանի հարյուր մարդ: Վիճակագրության համաձայն՝ սպանվածները հիմնականում աֆրոամերիկացիներ են լինում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը ձախողվել է’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը մեղադրել է Ռուսաստանին՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը խախտելու համար’