‘Կրակոցներ ու դանակահարություն Գյումրիում ‘

910

Երեկ երեկոյան՝ ժամը 11-ի սահմաններում, Գյումրու Պոլիգոն թաղամասում` մոտավորապես այն տարածքում, որտեղ տեղի էր ունեցել Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան կլանների «դուետը», հնչել են կրակոցներ:

Կռվի մասնակիցները, ըստ Aravot.am-ի աղբյուրների, եղել են ոսկերիչ Աղվանի տղերքը: Կրակողը փախել է, կա նաև դանակահարված: Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը կայքին փոխանցել է, որ գիշերը հիվանդանոց են տեղափոխել Կամոյի 51 տան բնակիչ , 34-ամյա երիտասարդի, որի որովայնը վնասվել է դանակահարությունից, սակայն, բարեբախտաբար, չեն հասցրել ծակել: Նրա վիճակը կայուն է: Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էլ փոխանցել է, որ այժմ մանրամասներն են ճշտվում, ու քիչ անց տեղեկություններ կհաղորդեն կատարվածից:

Նախորդ հոդվածը‘Գյուղացիները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը. պահանջում են թոշակները’
Հաջորդ հոդվածը‘Պիտի ագգովի խնդրենք, որ տրանսպորտն ավելի շատ թանկանա. Մամուլ’