‘Կրակոցներ և պայթյուններ Չեչնիայում’

1820

Չեչնիայում հարձակումների շարք է կատարվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, հաղորդել են ռուսաստանյան լրատվական գործակալությունները՝ հղում անելով Քննչական կոմիտեին:

Բոլոր հարձակումները տեղի են ունեցել բառացիորեն երկու ժամվա ընթացքում, բայց տարբեր վայրերում, և կատարվել են տարբեր կերպ:

Հարձակումների ընթացքում օգտագործվել են դանակներ, ավտոմեքենաներ, ռումբեր և հրազեն: Ընդ որում, հանրապետության ոստիկանության տվյալներով՝ ոչ մի ոստիկան չի զոհվել, իսկ բոլոր հարձակվողներն սպանվել են:

Ավելի ուշ Չեչնիայի ՆԳՆ-ն հաստատել է, որ հարձակումների բոլոր հինգ մասնակիցները եղել են ամենաշատը 18 տարեկան: «Նրանք բոլորը Շալիի շրջանի բնակիչներ են, մեկը՝ 2000, երկուսը՝ 2001, մեկական՝ 2002 և 2006 թ. ծնվածներ»,- պատմել է РИА Новости-ի զրուցակիցը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիան ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է անում համակարգել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի’