‘Կրաուչը բացահայտումը Ռոնալդուի մասին’

1251

«Սթոք Սիթիի» հարձակվող Պիտեր Կրաուչը ինքնակենսագրական է թողարկել, որտեղ հետաքրքիր պատմություն է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Ռիո Ֆերդինանդը մեզ պատմում էր այն մասին, որ Ռոնալդուն մերկ կանգնում էր հայելու առաջ և ասում.

«Օ՜, ինչ գեղեցիկ եմ ես»:

«Մանչեսթեր Յունայթեդի» մյուս խաղացողները փորձել են կատակել նրա հետո ու ասել են.

«Տարբերություն չկա, միևնույնն է Լիոնել Մեսսին ավելի լավն է որպես ֆուտբոլիստ»:

Այդ ժամանակ Ռոնալդուն թափահարել է ուսերը ու ժպտացել` ասելով.

«Այո, սակայն Մեսսին չունի այնպիսի տեսք, ինչպիսին ես…»»,- գրել է Կրաուչն իր ինքնակենսագրականում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Մեսսին 5-ական անգամ արժանացել են «Ոսկե Գնդակ» մրցանակի:

Նախորդ հոդվածը‘Հարյուրավոր ձերբակալվածներ, երեք պարտություն. ՌԴ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը եւս մեկ անգամ տուգանեց «Սանիթեք»-ին’