‘«Կրասնոդարը» մտադիր է կրկնապատկել Մովսիսյանի աշխատավարձը’

1097

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:

Թիմի ղեկավարությունը Մովսիսյանին նոր եռամյա պայմանագիր կառաջարկի՝ տարեկան 2 մլն եվրո աշխատավարձով, որը գրեթե երկու անգամ շատ է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուի ներկայիս աշխատավարձից:

Թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը ընդգծել է, որ Մովսիսյանի «Կրասնոդարի» առանցքային խաղացողն է:

«Անկասկած, Յուրա հիանալի ֆուտբոլ է ցուցադրում՝ հաստատելով իր բարձր կարգը: «Կրասնոդարը» շահագրգռված է, որպեսզի Մովսիսյանը թիմում երկար մնա»,- LIfe Sports-ի հետ զրույցում ասել է Մուսլինը:

Կայքը նշում է, որ Մովսիսյանը ներկայումս համարվում է ռուսական առաջնության լավագույն խաղացողներից մեկը եւ «Կրասնոդարի» հիմնական կազմի անփոխարինելի խաղացողը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի հարձակվվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին Մոսկվայի «Դինամոն» եւ ԲԿՄԱ-ն:

Մովսիսյանի ներկայիս պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչեւ 2014 թվականը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում մեկնարկել են հրամանատարա-շտաբային զորավարժությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է ընդդիմության շարքերն անցնելու մասին ‘