‘Կրասնոկամսկի բնակիչները խնդրում են քաղաքն անվանափոխել «Պուտին»’

784

Պերմի մարզի Կրասնոկամսկ քաղաքի բնակիչները հանդես են եկել քաղաքն ի պատիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվանափոխելու առաջարկով:

«Նման բարձր անունով քաղաքը «դատապարտված» կլինի բարգավաճելու: Իշխանություններն ուղղակի պարտավոր կլինեն լուծելու մաքուր ջրի, ճանապարհների, պուրակների, մանկապարտեզների, ենթակառուցվածքների և այլ հրատապ խնդիրներ»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

Առայժմ  առաջարկի օգտին քվեարկել է ինը մարդ, մինչդեռ շրջանային մակարդակով այն քննարկելու համար անհրաժեշտ է 3 541 ձայն: Քվեարկությունը կավարտվի 2015 թ. ապրիլի 11-ին: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելային առաջարկել են նավթը փոխանակել անձեռոցիկների հետ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում առաջարկում են սահմանադրությունից հանել միջազգային իրավունքի գերակայության սկզբունքը’