‘Կրասնոյարսկում վեճ է ծավալվել Ստալինի հուշարձանի շուրջ’

1295

Կրասնոյարկի քաղխորհրդի մի շարք պատգամավորներ դիմել են մարզի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկուն՝ խնդրելով տեղ հատկացնել Իոսիֆ Ստալինի կիսանդրին տեղադրելու համար: Սակայն մարզի քաղաքական գործիչներից մի քանիսը և իրավապաշտպանները կտրականապես դեմ են այդ նախաձեռնությանը, որի նախաձեռնողը քաղխորհրդի կոմունիստ պատգամավոր Վլադիմիր Պյաստոլովն է:

«Ստալինին մենք պարտական ենք ոչ միայն պատերազմում տարած հաղթանակի, այլև դրան հաջորդած 70 խաղաղ տարիների համար: Եթե Ստալինը չլիներ, Ռուսաստանը վաղուց  կտոր-կտոր էին արել»,- հայտարարել է կոմունիստը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում:

«Կրասնոյարսկի երկրամասը ճամբարների, բանտերի և աքսորավայրերի երկրամասն է, էթնիկ և քաղաքական զտումների զոհերի երկրամասը, որոնք սանձազերծվել էին հենց «ժողովուրդների հոր» հրամանով»,- նշված է «Յաբլոկո» կուսակցության մարզային բաժանմունքի տարածած հայտարարությունում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն վրդովված է Ռուսաստանի լրագորողների մուտքը Մոլդովա արգելելու կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի հետախույզները «դիպուկահարների մենամարտ» են անցկացնում Հայաստանի լեռներում’