‘Կրեմլը կփորձի վարկաբեկել Լիտվայի նախագահին’

801

Ռուսաստանը լրատվական սադրանք է նախապատրաստում Լիտվայի և Արևելյան գործընկերության առաջին դեմքերի դեմ:  Այդ մասին BNS գործակալությանը տեղեկացրել են հանրապետության պետանվտանգության վարչությունից:  DELFI կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ գրոհի «թիրախներից» մեկը լինելու է հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն. ռուսաստանյան կողմը մոտ ժամանակներս նրան վարկաբեկող տեղեկատվություն կտարածի: Մասնավորապես՝ կհրապարակվեն երկրի ղեկավարի կենսագրությանը վերաբերող կեղծված փաստաթղթեր, որոնք իբր հայտնաբերվել են ՌԴ պետական արխիվում:

Նախագահ Գրիբաուսկայտեն հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ իրեն տեղեկացրել են սպասվող գրոհի մասին: «Հիմնական պատճառներից մեկը, ըստ երևույթին, Եվրամիության Խորհրդում մեր հաջող նախագահությունն է և, գուցե, Լիտվայի ձգտումը էներգետիկ անկախության»,- ընդգծել է Լիտվայի նախագահը:

Գրիբաուսկայտեն բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի ղեկավարության քննադատությամբ: Մասնավորապես՝ նա պնդել է, որ «Ռուսաստանը բավարար հարգանք չի դրսևորում Լիտվայի հանդեպ»: Նա նաև մեղադրել է Վլադիմիր Պուտինին «լիտվացիներին անընդհատ պահանջներ ներկայացնելու» մեջ, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ն երկու միլիոն դոլար կհատկացնի Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար’