‘
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին հուլիսի 26-ին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է lenta.ru-ի թղթակիցը:
Բանակցությունների ընթացքում շոշափվելիք թեմաների շրջանակը համաձայնեցվում է, կողմերն առաջարկներ են փոխանակում:
«Թեմաների պակաս չի լինի»,- կարծում է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
‘