‘Կրեմլը տեղեկություն չունի Պուտինի՝ Հայաստան այցի մասին’

741

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկություն չունի Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի մասին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթկացին հաղորդել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Պուտինի՝ Հայաստան այցի մասին հայկական ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հարցազրույցում հայտարարել էր Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: Նա նշել էր, թե  Պուտինի  այցի ընթացքում Երևանում կանցկացվի գործարար համաժողով երկու պետությունների ղեկավարների, ինչպես նաև հայկական և ռուսական մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների, փորձագետների և գործարարների մասնակցությամբ: 

 

Նախորդ հոդվածը‘Բյուջեի 9 ամսվա կատարողականը. Եկամտային մասը գերակատարվել է, ծախսայինը` թերակատարվել’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Հայաստանն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում’