‘Կրեմլի հաղորդագրությունը Ալիեւի եւ Սարգսյանի հետ հանդիպումներում ԼՂ հարցը չի կարեւորում’

2001

Օգոստոսի 9-ին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ, հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նկատենք, որ հաղորդագրության մեջ հանդիպումների օրակարգային հարցերի թվում ԼՂ հիմնախնդիրը որեւէ կերպ հիշատակված չէ:

Ըստ հաղորդագրության, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նախատեսված է «քննարկել ռուսաստանա-ադրբեջանական համագործակցության ամենակարևոր հարցերը, համաձայնեցնել հեռանկարային փոխշահավետ նախագծերի ուղղությամբ արված քայլերը, առաջին հերթին՝ էներգետիկայի, ներդրումային և միջտարածաշրջանային կոոպերացիայի ոլորտներում»:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում «տեղի կունենա մտքերի փոխանակություն՝ երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար փոխօգնության մասին: Հատուկ ուշադրության կարժանանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ջանլուիջի Բուֆոն. «Հուսով եմ, դել Պիեռոն իմ պաշտպանած դարպասը գոլ չի խփի» ‘
Հաջորդ հոդվածը‘Նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը Ադրբեջանում «հանկարծակի» մահացել է’