
Այս տարի Կրեմլը մտադիր չէ միանալու «Երկրի ժամը» բնապահպանական ակցիային, որի ընթացքում խոշոր օբյեկտներում ավանդաբար մարում են լույսերը։
Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս տարի մենք որոշում են կայացրել ձեռնպահ մնալ այդ ակցիայից,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։- Դա կապված է նրա հետ, որ ակցիայի կազմակերպիչը՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը, ճանաչվել է օտարերկրյա գործակալ»,- պարզաբանել է Պեսկովը։
«Երկրի ժամը» ամենամյա միջազգային միջոցառում է, որը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն անցկացնում է 2007 թվականից, մարտ ամսվա վերջին շաբաթ օրը։ Դրա նպատակն է մոլորակի բնակչությանը դրդել խնայողաբար վերաբերվել բնությանը և նրա պաշարներին։ Ակցիայի մասնակիցները մեկ ժամով՝ տեղական ժամանակով ժամը 20։30-ից մինչև 21։30-ը, անջատում են լույսերը բնակելի շենքերում, ինչպես նաև դադարեցվում է քաղաքային հայտնի շինությունների ու հուշարձանների լուսավորությունը։
Փոխանցում է tass.ru-ն։