‘
Կիրակի օրը Մոսկվայում տեղի է ունեցել օլիմպիական կրակը վառելու արարողությունը: Էստաֆետի մեկնարկը տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կրեմլի տարածքում կրակը վազքով տեղափոխել են երիտասարդ գեղասահորդներ Լինա Ֆյոդորովան և Մաքսիմ Միրոշկինը, պարաօլիմպիկ խաղերի քառակի չեմպիոն Ալեքսեյ Աշապատովը, վունդերկինդ-դաշնակահար Դանիիլ Խարիտոնովը, բալետի պարուհի Դիանա Վիշնյովան, ստորջրյա լողի աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, Ռուսաստանի բոբսլեյի հավաքականի նախկին խաղացող Իրինա Սկվորցովան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի վետերան Բորիս Ռունովը, խիզախ արարքով աչքի ընկած ՝ ջրասույզ լինող մարդուն փրկած 14-ամյա Օլեսյա Պոկրովսկայան և հասարակության այլ վաստակաշատ ներկայացուցիչներ:
Սոչիի 2014 թ. XXII օլիմպիական խաղերի կրակը ջահակրի վազքի ժամանակ մի քանի վայրկյանով մարել է: Տեսագրությունում երևում է, թե ինչպես են այն նորից վառում, փոխանցում է ria.ru-ն:
‘