Կրեմլում մեկնաբանել են Թաթարստանի ղեկավարի պաշտոնի անվանափոխությունը

405

Թաթարստանի նախագահի պաշտոնի վերանվանումը «ռաիս»՝ օրենսդիր մարմնի որոշումն է, դրան հարկավոր է հարգանքով վերաբերվել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, չեմ կարող, իսկ ի՞նչ կարիք կա գնահատելու դա։ Դա օրենսդիր մարմնի որոշումն է, պետք է հարգանքով վերաբերվել դրան»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այդ նախաձեռնությունը գնահատելու խնդրանքի։

Ճշտող հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մյուս շրջանների ղեկավարներն էլ հետևեն այդ օրինակին, Պեսկովը պատասխանել է․ «Կտեսնենք։ Հիմա կա այդ որոշումը։ Ուրիշ ասելիք չունեմ»։

Թաթարստանի պետխորհրդի պատգամավորները դեկտեմբերի 23-ին օրինագիծ են ընդունել Թաթարստանի սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ, որի համաձայն՝ հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձի անվանումը «նախագահ»-ից վերանվանվում է «Թաթարստանի Հանրապետության ռաիս-ղեկավար» (արաբ․ رَئِيس‎ -«ղեկավար», «պետ», «նախագահ»)։

Ընդ որում՝ նոր անվանումը կկիրառվի միայն հանրապետության նոր ընտրված բարձրագույն պաշտոնատար անձի նկատմամբ, իսկ ներկայիս ղեկավար Ռուստամ Մաննիխանովը մինչև լիազորությունների ժամկետի ավարտը կմնա Թաթարստանի «նախագահը»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԳերմանիան հրաժարվել է նորմալ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում չեղարկել կանանց իրավունքները ոտնահարող կարգադրությունները