Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչ է հայտնի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առողջական վիճակի մասին։
«Մենք տեղեկություն չունենք, հազիվ թե մենք կարող ենք առողջության մասին տեղեկանք տալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Լրագրողները նաև փորձել են ճշտել՝ արդյո՞ք Կադիրովը սեպտեմբերի 17-ին՝ կիրակի օրը, Մոսկվայում է եղել։
Պեսկովը ընդգծել է, որ որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ մի հանդիպում չի եղել։
Նախորդ օրը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի Telegram ալիքում, նրա առողջության վերաբերյալ տեղեկությունների ֆոնին, տեսագրություն է տեղադրվել, որտեղ Ռամզանը զբոսնում է անձրևի տակ։
Փոխանցում է gazeta.ru-ն։