Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը Մոսկվա է ժամանել չազդարարված այցով, հաղորդել է РИА Новости գործակալությունը։
Երեքշաբթի առավոտյան Կրեմլի կայքում լուր է հայտնվել երկու նախագահների հանդիպման մասին, որը կայացել է երկուշաբթի օրը։
Պուտինն Ասադին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթելու և վերջերս անցած ծննդյան օրվա կապակցությամբ, ինչին Սիրիայի առաջնորդը ռուսերեն պատասխանել է՝ «շնորհակալություն»։
«Արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ ձեզ վստահում են, ու չնայած անցած տարիների ծանր փորձություններին և ողբերգություններին՝ այնուամենայնից, ձեզ հետ են կապում վերակառուցման և նորմալ կյանքի վերադառնալու իրենց հույսերը»,- ասել է Պուտինը։
Նա նաև ընդգծել է սիրիական իշխանության ընդդիմախոսների հետ երկխոսելու անհրաժեշտությունը։
Իսկ Սիրիայի համար գլխավոր խնդիրը Պուտինն անվանել է օտարերկրյա զինվորականների ներկայությունը, սակայն չի նշել, թե հատկապես որ երկիրը նկատի ունի։
Ի դեպ, 2020 թ․ փետրվարին ռուսաստանյան ՌՏՈՒ-ի ավիահարվածների արդյունքում զոհվել էր 33 թուրք զինվորական։
Փոխանցում է BBC-ն։