‘Կրեմլ. Յանուկովիչը Մաքսային միություն մտնելու համաձայնություն չի տվել’

877

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Կիեւի` Մաքսային միությանն անդամակցելու հարցը չեն քննարկել, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ The Economist-ի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը իր միկրոբլոգում հայտնել էր, որ Պուտինի եւ Յանուկովիչի հանդիպման ընթացղքում նման պայմանավորվածություն է ձեռք բերվել:  

«Նշանակալի ուշադրություն է դարձվել էներգետիկ ոլորտում համագործակցության հարցին, որի քննարկման ժամանակ կողմերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները: Սակայն վերջնական պայմնավորվածություն ձեռք չի բերվել», — ասել է Պեսկովը «Ինտերֆաքս»-ին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ «Բատկիվշինա» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն Յանուկովիչից պահանջել է գաղնազերծել Ռուսաստանի հետ կնքված «ռազմավարական համաձայնագիրը»: Էդվարդ Լուկասի տվյալներով, ըստ համաձայնագիրն իր մեջ ներառում է 5 միլիարդ դոլարի աջակցություն, 200 դոլար գազի 1000 խմ դիմաց եւ ՄԱքսային միությանն անդամակցություն:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմությունը ներկայացրել է իր առանցքային երեք պահանջները’
Հաջորդ հոդվածը‘Մալթայում հրաժարվել են Յանուկովիչին դիմավորել որպես նախագահի’