‘Կրթաթոշակների մրցույթ 1 և 2-րդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար’

1157

ՀՀ կառավարությունը կրթաթոշակ տրամադրելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին  հատկացրել է 60 մլն դրամ, որի շրջանակում հայտարարվել է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

*սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

*միակողմանի ծնողազուրկ ուսանող,

*երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

*հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
*տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
*հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
*պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի տրամադրման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում:

Նախորդ հոդվածը‘Իրկուտսկի ծննդատնից նորածին են առևանգել’
Հաջորդ հոդվածը‘Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ճանապարհահատվածները բացվել են’