Կրիշտիանու Ռոնալդուն բացառիկ հարցազրույց է տվել բրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մորգանին։ Մոտ ժամանակներս դրա ամբողջական տարբերակը կհայտնվի The Sun-ի էջերին։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով, Ռոնալդուն ասել է. «Ինչպես ասել է Պիկասոն, ինչ-որ բան ստեղծելու համար նախ պետք է ինչ-որ բան ոչնչացնել: Եթե ինձանից սկսեն, դա ինձ համար խնդիր չէ։ Այսպիսի ճանաչում և վաստակ ունեցող ակումբը պետք է վերևում լինի, բայց դա այդպես չէ: Արդարացումներ չկան»։
Ակնհայտ է, որ Ռոնալդուն որոշել է վերջ տալ հարաբերություններին ակումբի հետ, որն ամռանն ակտիվորեն փորձում էր ազատվել նրանից։ Պորտուգալացին բաց թողել վերջին երկու հանդիպումները ոչ վնասվածքի պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիեր լիգայում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։