‘Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի պատմությունը’

677

Հոկտեմբերի 7-ին «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպման (2:2) 65-րդ րոպեին մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փորձեց «մկրատ» հարվածով գրավել մրցակցի դարպասը, սակայն գնդակին չդիպավ եւ անհաջող վայր ընկավ՝ վնասելով ուսը:

Մինչեւ հանդիպման ավարտը Ռոնալդուն ցույց տվեց, որ վնասվածքի պատճառով ցավեր ունի: Չնայած դրան, պորտուգալացի ֆուտբոլիստը մինչեւ վերջ խաղաց:

Խաղից հետո մարզական մի շարք վերլուծաբաններ եւ լրատվամիջոցներ կասկած հայտնեցին, որ Ռոնալդուն դերասանություն է արել, զբաղվել է ինքնագովազդով՝ փորձելով շահել մարզասերների համակրանքը:

Այս կասկածները փարատելու համար իսպանական Canalplus հեռուստաընկերությունը տարածել է մի տեսանյութ, որը մոտ 30 րոպե ցույց է տալիս «Էլ կլասիկոյում» միայն Ռոնալդուի գործողությունները՝ վերջինիս վնասվածք ստանալուց հետո: Տեսանյութը հաստատում է այն տեսակետը, որ Ռոնալդուն իսկապես վնասվածք էր ստացել եւ դրանից հետո մինչեւ հանդիպման ավարտը ուսի ցավոտ վնասվածքով է խաղացել:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան սիրիական սահման է ուղարկել հարվածային կործանիչներ’
Հաջորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլի. Առաջիկայում Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին ‘