‘Կրիշտիանու Ռոնալդուն՝ ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ’

2686

Մոնակոյում հայտնի դարձավ ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողի անունը: Լավագույնի կոչման համար պայքարում էին Մադրիդի «Ռեալ»-իհարձակվող Կրշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:

Երկրորդ տարին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացի խաղացողը «արքայական» ակումբի հետ երկրորդ տարին անըմդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և խփած 12 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու: «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրը երկու գոլի հեղինակ դարձավ նաև «Յուվենթուս»-ի դեմ եզրափակիչ խաղում:

Նախորդ հոդվածը‘Կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստները` ըստ խաղային դիրքերի’