‘Կրիշտիանու Ռոնալդուն՝ 28 տարեկան’

601

Այսօր լրանում է 21-րդ դարի լավագույն ֆուբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի 28-ամյակը:

Պորտուգալական «Սպորտինգում» ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Ռոնալդուն միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Ալեքս Ֆերգյուսոնի թիմում պորտուգալացին մի քանի փայլուն մրցաշրջան անցկացրեց. երեք անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, երկու անգամ՝ Լիգայի գավաթակիր, ինչպես նաեւ նվաճեց Չեմպիոնների լիգան, Անգլիայի Գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը եւ աշխարհի ակումբային առաջնությունը:

2009թ. Ռոնալդուն 83 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»: Այս տրանսֆերը առայժմ խոշորագույնն է ֆուտբոլի պատմության մեջ եւ իրավմամբ համարվում է «դարի գործարք»: «Ռեալի» կազմում Ռոնալդուն դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ փոխչեմպիոն, նվաճել է երկրի Գավաթը եւ Սուպերգավաթը:

Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն 2004թ. դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Եվրո-2012-ում արժանացել բրոնզե մեդալների:

2008-ին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ եւ ստացել «Ոսկե գնդակ»: Երկու անգամ դարձել է «Ոսկե խաղակոշիկի»  տիտղոսակիր, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնության, երեք անգամ՝ Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու:

Նախորդ հոդվածը‘«Անհաղթահարելի խոչընդոտ» շոուն կարող է շարունակվել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հայերը կընտրեին Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն’