‘
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, որը գործում է մինչեւ 2015թ.:
Նրան առաջարկել են մինչեւ 2018թ.գործող նոր պայմանագիր կնքել, սակայն պորտուգալացին գտնում է, որ դա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի նախընտրական խոստումն է եղել ընդամենը: Ռոնալդուն ցանկանում է մադրիդյան ակումբից հետանալ բերկա պայմանագրի ավարտից հետո, հայտնում է AS-ը:
Վերջին ժամանակներս Պերեսը ակտիվացրել էր բանակցությունները Ռոնալդուի գործակալի հետ՝ պորտուգալացու հետ պայմանագիրը երկարաձգելու համար, սակայն առայժմ անարդյունք:
Ֆլորենտինո Պերեսը արդեն արձագանքել է այս լուրին՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը. «Նա կմնա մեր մոտ: Միասին մենք կնվաճենք Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը»:
‘