‘
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2012 թվականին ցանկացել է տեղափոխվել ՊՍԺ:
Պորտուգալացին դժգոհ է եղել «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից, քանի որ վերջինս բավարար աջակցություն չի ցուցաբերել Ռոնալդուին:
«ՊՍԺ-ում ինձ իրոք կսիրեն: Ֆրանսիացիները երջանիկ կլինեն, եթե ես տեղափոխվեմ իրենց առաջնություն, և ԶԼՄ-ներն ինձ կօգնեն «Ոսկե գնդակի» համար պայքարում»,- գրել է Ռոնալդուն իր ընկերոջն ուղղված հաղորդագրությունում:
‘