‘Կրիշտիանու Ռոնալդու. Ես «Ռեալի» հետ պայմանագիրը չեմ երկարաձգել’

708

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման մասին բոլոր տեղեկությունները կեղծ են»,- գրել է Ռոնալդուն Ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը օրերս հայտարարել է, որ ակումբի ղեկավարության հետ բանակցությունների համար չի անհանգստանում:

Նշենք, որ տարբեր տեղեկություններով, Ռոնալդուն պահանջում է իր աշխատավարձը բարձրացնել մինչեւ տարեկան 18 միլիոն եվրո եւ իր իմիջային իրավունքների եկամուտների 100 տոկոսը:

Ռոնալդուի այդ պահանջները պատրաստ են կատարել ֆրանսիական ՊՍԺ-ն, «Մոնակոն» եւ մասամբ նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը հակասում է ինքն իրեն’
Հաջորդ հոդվածը‘Մեծ թատրոնի վերանորոգման ընթացքում հափշտակվել է 90 միլիոն ռուբլի’