‘Կրիշտիանու Ռոնալդու. Երեխայովս եմ երդվում, որ «Ռեալում» այլ խնդիր է եղել’

668

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է այն խոսակցությունները, որ 2012թ. աշնանը թիմում իրավիճակի վերաբերյալ իր դժգոհությունը կապված է եղել աշխատավարձի բարձրացման պահանջի հետ:

«Այժմ ես կենտրոնացած եմ միայն ֆուտբոլի վրա, իսկ պայմանագրի վերանայման մասին կարելի է խոսել միայն մրցաշրջանի ավարտից հետո: Բայց երեխայովս եմ երդվում, իմ հիասթափությունը փողի հետ չէր կապված: Բացարձակապես այդպես չէ:

Բարդ է ասել, թե քանի տարի կխաղամ պրոֆեսիոնալ մակարդակով: Կցանկանայի եւս 10 տարի խաղալ, բայց չգիտեմ, կարողանա՞մ այդ մակարդակը պահպանել մինչեւ 38 տարեկանը:

Ես ցանկանում եմ երկար խաղալ եւ պատրաստ եմ շարունակել մրցելույթները: Ես լավ գենետիկա ունեմ, եւ խնդիրներ չպետք է որ լինեն: Բայց ասում են, որ 32-33 տարեկանից հետո ամեն ինչ փոխվում է»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու «ազատ լրատվությունը»’
Հաջորդ հոդվածը‘Լիտվայում վթարի են ենթարկվել ռուսաստանցի ռոք երաժիշտներ’