‘Կրիշտիանու Ռոնալդու. Չեմ բացառում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը’

633

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումից առաջ հայտարարել է, որ չի բացառում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը:

«Չեմ ասի, թե իմ տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» երբեք չի իրականանա: Ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Սակայն վստահ կարող եմ ասել, որ այդ թիմում չափազանց բարդ կլինի խաղալ: Իմ սիրտը մինչեւ հիմա պատկանում է միայն «Մանչեսթեր Յունայթեդին»: Նաեւ չէի պնդի, թե երբեք չեմ վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»:Սակայն ներկա պահին ես «Ռեալում», այստեղ ամեն ինչ ինձ բավարարում է եւ ես ցանկանում եմ շարունակել իմ մրցելույթները «արքայական» ակումբում»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում The Sun-ը:

Նախորդ հոդվածը‘Խոշոր վթար Աշտարակի կամրջին. Բեռնատարից թափված երկաթները փակել են ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Սարի թաղի սպանության դրդապատճառը ՀՀԿ ընտրարշավի «փողերը կիսե՞լն էր»’