«Մարզումների ժամանակ ես շատ հնարքներ էի անում։ Գրեթե ոչ ոք չէր կարողանում դրանք կրկնել։
Հիշում եմ, թե ինչպես մարզումներից մեկի ժամանակ ցուցադրեցի իմ հմտությունները Փոլ Սքոուլզին: Նա ուշադիր նայեց, և հետո գնդակը դրեց սիզամարգին և ասաց. «Տեսնու՞մ ես հիսուն մետր հեռավորությամբ այն ծառը: Առաջին հարվածով կխփեմ դրան»։
Սքոուլզը կարճ վազք կատարեց, համբուրեց գնդակը, հարվածեց և գնդակը վայրէջք կատարեց հենց նախատեսված թիրախի վրա:
Նա ինձ խնդրեց նույնը անել։ Ես փորձեցի տասը անգամ, բայց անհաջող:
Դրանից հետո Սքոուլզը պարզապես ժպտաց ու լուռ գնաց հանդերձարան»։