‘Կրիշտիանո Ռոնալդուն չի պատրաստվում մասնակցել ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը’

790

Կրիշտիանո Ռոնալդուն չի պատրաստվում մոռանալ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերի արարքն ու խոսքերը իր հասցեին: «Սևիլիայի» դարպասը ուղարկած գոլից հետո Ռոնալդուն արդեն իսկ «ողջունեց» Բլատերին, իսկ այժմ պատրաստվում է ցուցադրաբար չներկայանալ ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը: Ինչպես տեղեկացնում է իսպանական AS օրաթերթը, այս որոշման հարցում պատրաստ է ամբողջովին աջակցել պորտուգալացուն և ակումբի որևէ պաշտոնյայի թույլ չտալ ներկա գտնվել այդ արարողությանը: Նշենք, որ բուքմեյքերական գրասենյակների կարծիքով, այս պահին Ռոնալդուն Ռիբերիից և Մեսսից հետո համարվում է 2013-ի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում երկրորդն է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կա՛մ Սերժի հետ, կա՛մ Հայաստանի’