‘Կրիստիան Նոբոա. Այժմ առանց վախենալու կարող եմ խանութ գնալ’

611

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Կրիստիան Նոբոան մեկնաբանելով Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Սպարտակի» նկատմամբ տարած հաղթանակը (5:1), որտեղ նա դարձավ գոլի հեղինակ, նշել է.

«Շատ էինք ցանկանում առաջին խաղաշրջանում կրած պարտությունից հետո ռեւանշի հասնել: Լավ է, որ հենց այդպես էլ ստացվեց:

Հանդերձարանում ուրախությամբ հայտարարեցի, որ այժմ արդեն առանց վախենալու կարող եմ խանութ գնալ»- Նոբոայի խոսքն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ թիմի հետ հանդիպման ժամանակ «Դինամոյի» երկրպագուները դժգոհել էին, որ Կրիստիան Նոբոան մի շարք անհաջող հանդիպումներից հետո իրեն թույլ է տալիս խանութներում մեծ փողեր ծախսել:

Նախորդ հոդվածը‘Ալգիրդաս Բուտկյավիչուսը նշանակվել է Լիտվայի վարչապետ ‘
Հաջորդ հոդվածը‘Կքննարկեն Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Կոնգրեսի նախագիծը ‘