
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն կարիերան կշարունակի Քաթարում, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։
57-ամյա ֆրանսիացի մասնագետը հոկտեմբերի 6-ին Քաթարում հանդիպել է «Ալ Դուհաիլ» ակումբի ղեկավարության հետ։
Ամռանը ՊՍԺ-ից հեռացվելուց հետո Գալտիեն չունի մարզչական աշխատանք։ Նախկինում Գալտիեն գլխավորել է նաեւ «Նիցան», «Լիլը» եւ «Սենթ Էթիենը»։