‘«Կրիվբաս» — «Շախտյոր»՝ 0:2. Մխիթարյանի 18-րդ գոլը’

662

Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում «Շախտյորը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Կրիվբասին»:

Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սա Ուկրաինայի առաջնության գլխավոր ռմբարկուի 18-րդ գնդակն էր:

Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացեց ` խփելով իր 18-րդ գնդակն ընթացիկ առաջնությունում: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ալեքս Տեյշեյրան Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2:0 եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց: Նշենք, որ թիմերը խաղն ավարտեցին տասական հոգով: Դաշտից հեռացվել էին Ֆերնանդինյոն եւ Անտոնովը:

Այս հաղթանակից հետո «Շախտյորն» վաստակեց 51 միավոր՝ 14 միավորով գերազանցելով Կիեւի «Դինամոյին» եւ «Դնեպրին»:

Ուկրաինայի առաջնություն. 18-րդ տուր

«Կրիվբաս»  — «Շախտյոր»` 0:2

Մխիթարյան՝ 29, Տեյշեյրա՝ 47

Նախորդ հոդվածը‘Փարիզում գողացել են Դելակրուայի նկարը ‘
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանը Ցուկերբերգի հետ հեռախոսազրույցից հետո թույլատրել է Facebook-ը ‘