‘Կրկին զինվոր է մահացել’

1156

31.01.2013թ.՝ ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը (ծնված 1990թ., 2012-1 զորակոչ, Նոր Նորքի զ/կ): Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ամենաշատը լուսաբանել են Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ Հայրիկյանի վրա կրակողի ինքնությունը պարզելու համար’