‘
Հունիսի 10-ին, ժամը 11.57-ին, տեղեկություն է ստացվել, որ ս.թ հունիսի 9-ին Շիրակի մարզի Ազատավան գյուղում կարկուտ է տեղացել:
Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:
Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: Վերոհիշյալ գյուղերը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Թեմայի վերաբերյալ կարող եք կարդալ այստեղ.
‘