‘
Կիրակի առավոտյան Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեն կրկնելու պահանջով հանրագրի տակ արդեն ստորագրել է ավելի քան 3 մլն բրիտանացի:
«Մենք՝ ներքոստորագրյալներս, Նորին Գերազանցության կառավարությանը կոչ ենք անում կիրառել այն կանոնը, որի համաձայն՝ եթե 75 %-ից պակաս մասնակցության դեպքում «մնալու» կամ «դուրս գալու» կողմնակիցների ձայները 60 %-ից պակաս են, ապա անհրաժեշտ է անցկացնել երկրորդ հանրաքվե»,- ասվում է հանրագրի տեքստում:
Brexit-ի հանրաքվեում մասնակցությունը կազմել է 72 %, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 51,9 %՝ դուրս գալու օգտին, 48,1 %՝ դուրս գալու դեմ:
100 հազարից ավելի ստորագրություն հավաքած հանրագրերը քննարկում է հատուկ հանձնաժողովը, որն այնուհետև որոշում է՝ արդյո՞ք այն պետք է քննարկման դրվի համայնքների պալատում:
Հանձնաժողովի հերթական նիստը կկայանա առաջիկա երեքշաբթի:
Փոխանցում է BBC-ն:
‘